Եկեք մի կերպ պատկերացնենք, որ հայկական համարանիշներով ավտոմեքենան տաքսի ծառայություն է մատուցում ՌԴ Մոսկվա կամ Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում: Պատկերացրեցի՞ք: Եթե այո, ապա լավ պատկերացում և մտքի թռիչք ունեք:
Անցնենք առաջ:
Ուրեմն, պատկերացրեք, որ Սանկտ-Պետերբուրգում, հայկական համարանիշով տաքսին պատվեր է ընդունում, ըստ որի, պետք է հաճախորդին իջեցնի Նևսկի պողոտայի ինչ-որ հասցեում: Եվ, ի՞նչ կլինի Սանկտ-Պետերբուրգում, եթե պարզվի, որ հայկական համարանիշով տաքսու վարորդը չգիտի, թե որտեղ է Սանկտ-Պետերբուրգում գտնվում Նևսկի պողոտան:
Վերադառնանք Հայաստան: Ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևանում գրանցված է Yandex Go համակարգում և տաքսի ծառայություն է մատուցում: Դա էլ մի կողմ: Ուրեմն, Yandex ծառայությունում ընդգրկված, ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը չգիտի Երևանի փողոցները, չի կարողանում հայերեն կարդալ: Ավելին` վարորդը պատկերացում չունի, թե որտեղ է գտնվում Սայաթ-Նովայի պողոտան: Իսկ, երբ հանկարծ Yandex ծառայությունում ընդգրկված, ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդին քաղաքը չիմանալու համար նկատողություն անեք, ապա վերջինս կհայտարարի, որ ինքը 10 տարի ոստիկանությունում է աշխատել և ցույց կտա ինչ-որ վկայական:
Ցավոք, սակայն հենց սա է Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանի «Իրական Հայաստանը»-ը:
Հա, չմոռանամ:
Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե ավտոմեքենաներով Երևան գան ադրբեջանցիները և մեզ ցույց տան, օրինակ` «Յաշմա»-ի վկայականները:
Կարեն Հեքիմյան